20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 16, 2014

“Տանկային բիաթլոն-2014” մրցույթի եզրափակիչ փուլում հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը

 Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան “Ալաբինո” ուսումնական զորավարժարանում այսօր` օգոստոսի 16-ին, կայացել է “Տանկային բիաթլոն-2014” միջազգային մրցումների եզրափակիչ փուլը: “Տանկային բիաթլոն-2014”-ի եզրափակիչ փուլում մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը: Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: […]

Ուշադրության կենտրոնում` հեմոդիալիզային ծառայության բարելավումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց Հայաստանում հեմոդիալիզային ծառայության իրավիճակը։ Մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։ Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը նշեց, որ այժմ հեմոդիալիզի ծառայություն իրականցվում […]

Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը

2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից  622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների եւ մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր […]

“Հարսնաքարի” գործը Վճռաբեկ դատարանում է. Աստված Ռուբեն Հայրապետյանի հետ

“Հարսնաքարի” գործով  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ  դատարան, սակայն դեռ վարույթ չի ընդունվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:  Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտվել են  այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ […]

Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն.Սեյրան Օհանյան

  Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես […]

Մատնանշվել են այն ընտանիքները, որոնք զինծառայող ունեն

 Օգոստոսի 16-ին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել էին “Դրոշակակիր օջախներ” ծրագիրը, որի  նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց  Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից  կծածանվեն ՀՀ պետական  դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը […]

Իտալիայի ԱԳՆ-ն նոր հայտարարությամբ փաստացի հրաժարվում է Իտալիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ադրբեջանական կողմի հրապարակած տեքստից

Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան եւ Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով: Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան եւ անվերապահ կիսում […]

ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգություն է հայտնել գերեվարած հայ երիտասարդի մահվան փաստով

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը,  ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը մահացել է “սուր սրտանոթային անբավարարությունից”:  “Միացյալ Նահանգները խորապես մտահոգ […]

DJ-ները 3-ժամյա թեժ երեկո պարգեւեցին երիտասարդներին

Օգոստոսի 15-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ DJ-ների փառատոն՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։ Այն կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Փառատոնն անցկացվում էր «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդներին, իր շնորհավորանքը սկսեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով. «Պարզ, մարդկային շնորհակալություն բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀուլիսիՍեպտեմբերի