15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաատանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը:

Այսօր այնքան է կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»:

Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում էին տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, Արցախյան հաղթանակից, ինքնորոշման գործընթացից, հայության միասնական ներուժից, միջազգային կառույցներում Հայաստանի դերակատարումից և այլն:

Այսօր, էժանագին հպարտությամբ, առանց ամաչելու, ամբիոններից գլուխ են գովում, որ Ադրբեջանը երկու վագոն ղազախական ցորեն է բացթողել, կամ մեկ խմբաքանակ ծաղիկ են վաճառել ինչ-որ երկրում (էական չէ)…

Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ