30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հումանոիդ ռոբոտները քիքբոքսինգի մրցաշարին են մասնակցել /Տեսանյութ/

The Times -ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում  տեղի է ունեցել եզակի միջոցառում. աշխարհում առաջին քիքբոքսինգի մրցաշարը, որին մասնակցել են Unitree Robotics-ի ստեղծած մարդանման ռոբոտներ։ Մարտերին մասնակցել են 1.32 մետր հասակով և 35 կիլոգրամ քաշով ռոբոտներ, որոնք հեռակառավարվել են ինժեներների կողմից։ Մեքենաները ցուցադրել են մարտական ​​հիմնական հմտություններ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ, որոնց թվում՝ պտույտով հարվածներ և […]

ԱԲ-ի նոր նվաճումը. ախտորոշում է հիվանդներին /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ չինական ստարտափը Սաուդյան Արաբիայում բացել է աշխարհում առաջին կլինիկան, որտեղ արհեստական բանականությունը (ԱԲ) ախտորոշում է հիվանդներին: Սա առողջապահության առաջնային օղակում բժիշկներին  փոխարինելու կարևոր քայլ է։ Շանհայի  Synyi AI բժշկական տեխնոլոգիական ընկերությունը Սաուդյան Արաբիայի արևելյան Ալ-Ահսա շրջանում փորձնական ծրագիրը գործարկել է ապրիլին՝ Almoosa Health Group-ի հետ համագործակցությամբ։ Փորձնական նախագծի ընթացքում ԱԲ վիրտուալ բժիշկն ինքնուրույն […]

ԱԲ-ն սելֆիի միջոցով կգնահատի մարդու առողջական վիճակը /Տեսանյութ/

Արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված նոր գործիքը կարող է որոշել, թե որքան արագ եք դուք ծերանում՝ օգտագործելով միայն սելֆի, ոչ թե ձեզ վիրավորելու կամ շողոքորթելու, այլ ձեր առողջական վիճակը գնահատելու համար։ The Lancet Digital Health ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են գրեթե 59 000 դեմքի լուսանկարներ՝ արհեստական բանականության մոդելը մարզելու համար, որպեսզի այն […]

Ինչքան է մեղրամսի տևողությունը /Տեսանյութ/

Ռոմանտիկ հարաբերությունների սկզբում ամեն ինչ կատարյալ է թվում. դուք վերելքի մեջ եք, ձեր էներգիան անսահման է, ձեր զուգընկերը լավագույնն է, և աշխարհը նման է ռոմանտիկ կատակերգության նկարահանման հրապարակի։ Այս վիճակը կոչվում է «մեղրամիս», բայց, ավաղ, այն հավերժ չի տևում։ Ինչո՞ւ է այս փուլն ավարտվում, և հնարավո՞ր է սիրավեպը երկարաձգել։ Ի՞նչ է մեղրամսի շրջանը հարաբերություններում «Սա […]

Հետազոտությունների համաձայն՝ էլեկտրական մեքենաները ավելի շատ են աղտոտում միջավայրը. /Տեսանյութ/

2022 թվականի ուսումնասիրության արդյունքները մի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացրին։ ԱՄՆ-ի բնապահպանական գործակալությունը (EPA) սկսել է իր սեփական հետաքննությունը՝ i-երը կետավորելու համար ՝ ստուգելու ուսումնասիրության արդյունքների իսկությունը: Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ էլեկտրամոբիլներն այնքան էլ էկոլոգիապես մաքուր չեն, որքան նախկինում կարծում էին։ Ավելին, հեղինակները պնդում են, որ դրանք նույնիսկ ավելի թունավոր […]

Վիրտուալ հաղորդավարուհիները սկսել են փոխարինել մարդկանց. /Տեսանյութ/

Հարավային Կորեայի Ջեջու կղզու նահանգային կառավարության ամենշաբաթյա լուրերի թողարկումը յութուբյան հարթակում վարում է J-na կոչվող վիրտուալ հաղորդավարուհին: Ըստ նահանգային իշխանությունների՝ վիրտուալ հաղորդավարուհուն աշխատանքի վերցնելը շատ ավելի էժան տարբերակ է, քանի որ J-na-ի ծախսը կազմում է ընդամենը 600,000 վոն (450 դոլար) ամսական: Արհեստական բանականության կատարելագործումը հնարավորություն է տվել խնայել գումարները և որպես այլընտրանք օգտագործել J-na-ին: Մանրամասները՝ […]

Ցավազրկողներից մի քանիսը կարող են անպտղություն առաջացնել /Տեսանյութ/

Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականները ցնցող բացահայտումներ են կատարել: Daily Mail-ի փոխանցմամբ՝ պարացետամոլի բարձր չափաբաժինները կարող են կուտակվել օրգանիզմում և ունենալ տղամարդկանց ակտիվ սերմնաբջիջների քանակը նվազեցնող թունավորիչ ազդեցություն: Հետազոտություններն ավելի ու ավելի են հաստատում, որ ամբողջ աշխարհում արական սերմնաբջիջի քանակն անշեղորեն նվազում է: Մեկ սերնդում այս ցուցանիշը նվազել է 60%-ով։ Մինչև 2000 թվականը գիտնականները նշում էին […]

Կվերակենդանացնեն անհետացած մամոնտներին /Տեսանյութ/

Colossal Biosciences Inc.-ը, որն օգտագործում է ԴՆԹ և գենոմիկա՝ փորձելով վերականգնել անհետացած կենդանիներին, հույս ունի մամոնտներին աշխարհ բերել մինչև 2028 թվականի վերջ: Bloomberg-ի փոխանցմամբ՝  իր ջանքերն ուժեղացնելու համար Դալլասում գտնվող ընկերությունը հավաքել է 200 միլիոն դոլար իր նախագծի համար՝ իր ընդհանուր գնահատումը հասցնելով 10,2 միլիարդ դոլարի, ինչը վեց անգամ գերազանցում է ընդամենը երկու տարի առաջ […]

ԱԲ-ն սկսել է ստել /Տեսանյութ/

Արհեստական ​​բանականության (AI) խոշոր մոդելները ի վիճակի են մոլորեցնել, երբ դրանց ստիպում են ստել՝ իրենց նպատակներին հասնելու համար, ցույց է տվել նոր հետազոտությունը: ArXiv preprint տվյալների բազայում հրապարակված նոր հետազոտության մեջ մի խումբ գիտնականներ մշակել են ազնվության արձանագրությունը, որը կոչվում է «Պնդումների և մոդելային գիտելիքների համադրման» (MASK) չափանիշ: Թեև տարբեր ուսումնասիրություններ և գործիքներ են մշակվել՝ […]

Ինչու ամենաքաղցրակեր կաթնասունները շաքարախտով երբեք չեն հիվանդանում. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից: Գիտնականները կարծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի