15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ուրբաթ օրվա աղոթք

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝ Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի […]

Զգույշ եղեք, չհաշտվեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր […]

Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Վաչե Գաբրաշը կառավարությանը կոչ են անում չխառնվել Եկեղեցու ներքին գործերին

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ. «Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ […]

Փաշինյանը նոր սադրանք է մտածել

«Փաստ»-ը գրում է. Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա […]

Մահացու թույն, որ քայքայում է առողջությունը

«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի […]

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, Aysor.am-ին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Aysor.am-ի լրագրողը Վեհափառ Հայրապետին հարց է ուղղել՝ տեղի կունենա՞ Եպիսկոպոսաց ժողովը, Գարեգին Երկրորդը կարճ արձագանքել է. «Այո՛»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։ Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան […]

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան ՀԱՅ ԱԶԳԻ գոյությունը

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նրա` ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակից հատված, որտեղ մասնավորապես ասվում է․ «Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ պակաս, քան ՀԱՅ ԱԶԳԻ գոյությունը… Չի կարող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինել, եթե հայ ազգը դադարի գոյություն ունենալուց»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի