24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ, սա մանկուրտացման Սահմանադրություն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ ուրեմն… Նիկոլական ողջ թիմը՝ այդ թվում անձամբ ինքը, տևական ժամանակ մի թեզ են շահարկում, թե՝ «ընդդիմադիրներն արհեստականորեն խոսում ու քննադատում են Սահմանադրության տեքստը, այնինչ դա չեն կարդացել։ Լավ, եթե չեք կարդացել, ինչի՞ հետ համաձայն չեք ու ինչի՞ն եք դեմ»։ Հետո էլ հավելում, բա՝ «սպասեք, հրապարակենք, նոր կարծիք ասեք»:

Հիմա ասեմ՝ ինչին եմ դեմ։ Դեմ եմ, որ ՀՀ մայր օրենքում ոչ մի տառ գրված չէ Ցեղասպանության մասին, հասկանո՞ւմ եք՝ մեր ամբողջ պատմական ողբերգությունը դատապարտող ոչ մի վանկ ես անհայրենիքները չեն գրել՝ ապացուցելով, որ թքած ունեն, մենակ, թե թուրքը չնեղանա, աղան կբարկանա՝ սիրուն չի լինի: Էդքան հավաքական մրոտած խզբզանքը գրել եք ու մի անգամ չեք օգտագործել «հայրենիք», «ազգ», «համազգային» տերմինները, զրո ակնարկ ապագայի նպատակների ու երազանքների մասին։ Դեմ եմ, որ Հայաստանում մեկ տարի ապրած այլազգին որոշի այս ազգի ճակատագիրը և մասնակցի ընտրություններին։

Նիկոլ, սա մանկուրտացման Սահմանադրություն է։ Դու այս փաթեթով մեզ բոլորիս ու, առաջին հերթին, գալիք սերնդին, դարձնում ես հիշողությունից զուրկ մի զանգված, որպեսզի քո թաքուն երազանքները, որոնք քո առաջ դրել են դրսի տերերդ, գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի կոչես։

Դեմ եմ, այն լղոզված դրույթին, որ «կուսակցությունը, որը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում, կկասեցվի», կյանքի կոչվի, քանի որ դու այս դրույթով կարող ես քո քմահաճույքով ինչ ուզես՝ անես։ Դեմ եմ, որ քո գրպանում ծվարած դատավորներին WhatsApp-ով հանձնարարություն տաս ու լիքը հայրենասեր ու հայրենատեր մարդկանց զրկես ՀՀ քաղաքացիությունից։ Ու նմանօրինակ բազմաթիվ այլ հակազգային ու հակահայկական դրույթների համար եմ դեմ քո ալիևյան այդ բարաթին։

Ի վերջո, այս Սահմանադրության նախագծով Նիկոլը փորձում է իրավական տեսք տալ մի քաղաքական ծրագրի, որի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունից, ազգային ինքնությունից և պետականության հիմնարար պատկերացումներից հրաժարումն է։ Նա ուզում է, որ վաղվա Հայաստանը չունենա անցյալի հետ կապ, ազգային նպատակներ և սեփական ճակատագիրը որոշելու կամք։ Իսկ այս ամենը փաթեթավորել են Սահմանադրության անվան տակ և փորձում են պարտադրել ժողովրդին»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ