13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Արդեն 20 օր է, ինչ իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 20 օր է, ինչ իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ հերթական շինծու քաղաքական հետապնդման շրջանակում։ Դժվար է սա դիտարկել իրավական գործընթացի տրամաբանության մեջ, քանի որ ակնհայտ է՝ գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, […]

Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում են․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են: Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա […]

Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան: Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը: Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք […]

ԱՄՆ-ն չի հրաժարվում առաջնորդությունից, այլ փոխում է առաջնորդական իր մոդելը. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական ​​կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ։ Կարելի է ասել, որ Ռուբիոն առաջարկեց «Արևմուտքը կրկին ազդեցիկ ու խոշոր» դարձնելու բանաձև՝ Թրամպիզմի և Ռեյգանյան քաղաքականության համադրությամբ։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայեցակարգային […]

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Տեխասի նոր SB4 ներգաղթի օրենքը. /Տեսանյութ/

Դաշնային վերաքննիչ դատարանը կասեցրել է Տեխասի վիճահարույց ներգաղթի օրենքը, որն իր տեսակի մեջ ամենախիստ օրենքներից մեկն է և որն ընդունվել է ԱՄՆ նահանգներից մեկի կողմից վերջերս: Որոշումն ընդունվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը թույլ է տվել SB4 միջոցը ուժի մեջ դնել մինչև բողոքարկումը: Միջոցառումը թույլ կտա նահանգի պաշտոնյաներին կալանավորել […]

Պետական դավաճանությո՞ւն, թե հումանիզմ․ «Հրապարակ»

«Ականապատ դաշտերի քարտեզները պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիաներ են՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ այդ քարտեզները գտնվում են ՊՆ տնօրինման ներքո։ Սակայն և՛ նա, և՛ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվեցին այս թեմայով խոսել՝ նշելով, որ այդ քարտեզներին «դոստուպ» ունեցել են միայն այն մարդիկ, ովքեր լիազորված են եղել տիրապետելու պետական գաղտնի ինֆորմացիայի։ Իսկ […]

Սահմանադրական հեղաշրջում․ 168.am

168.am-ը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները վաղն իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։ Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության վաղը երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։ Հիշեցնենք, որ […]

ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի

Չորս տարի առաջ այս օրը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ցնցեցին ողջ հայությանը: Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց: […]

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ներկայացված նախագծին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը   2018 հոկտեմբերի 22-ին  նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են  մի շարք գործոններ։ Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի՝ ինչպես հանրության և քաղաքական ուժերի կողմից […]

Վահան Մարտիրոսյանը լսել է տաքսու վարորդների դժգոհությունները

Մի խումբ տաքսու վարորդներ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Այստեղ նրանց ընդունել և դժգոհություններն է լսել նախարար Վահան Մարտիրոսյանը: Տաքսու վարորդները հայտնել են, որ իրենք լիցենզավորված են, բայց լիցենզավորման վճարը շուրջ երկու տարի չեն մուծել: Արդյունքում տուգանվել են, բայց ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի