03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շաքիում ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանն իր հայտարարությամբ, ըստ էության, բացահայտել է համակարգային ձախողման ևս մեկ կարևոր հանգամանք։

Մասնավորապես, վերջինս նշել է, որ երեխաների զանգից ու տանը զինված հանցագործի ներկայության մասին իմանալուց հետո զանգել է ոստիկանություն։

Ու թեև իր աշխատավայրը Շաքիի իր տնից ավելի հեռու է եղել, քան ոստիկանության բաժինը, սակայն ինքն ավելի շուտ է տեղ հասել։ Ավելին, ոստիկանությունը տեղ է հասել, երբ ամեն ինչ ավարտված է եղել, իսկ հանցագործը՝ հեռացած։

Սա ՆԳՆ աշխատանքի իրական բնութագիրն է, համակարգի խափանման դրսևորումը, հատկապես, երբ դրանից առաջ արդեն իսկ ուժային համակարգը տիրապետել է ադրբեջանցու սահմանահատման մասին տեղեկատվությանը։

Եվս մեկ անգամ նշեմ. որքան էլ իշխանությունը փորձի այս միջադեպի ձայնը խլացնել, թեման սրբագրել, մեկ է՝ դրանից արձանագրված տապալումները չեն վերանա»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ