16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Լսել խրատի ձայնը լռության մեջ

Այսօր Մեծ պահքի 11-րդ օրն է, և մեր խորհրդածության հիմքում Առակաց գրքի 3.11–4.14 համարներն են։ Այս հատվածում իմաստությունը ներկայացվում է ոչ միայն որպես գիտելիք, այլ որպես կյանքի ճանապարհ, որպես ներքին կարգ ու լուսավորություն, որը մարդուն դուրս է բերում խավարից դեպի լույս։ «Տիրոջ խրատը մի՛ արհամարհիր»․ այս խոսքը մեզ հիշեցնում է, որ տառապանքը կամ դժվարությունը ինքնին […]

Արդյոք պե՞տք է Աստծուց նշան խնդրել

Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ 8.28): Մեզանում կան մարդիկ, ովքեր վշտի ու տառապանքի ծանր պահերին, սկսել են տարակուսել Աստծո զորությանը և նշան փնտրել։ Նրանց կրած տառապանքը թույլ է տվել, որպեսզի ասեն․ «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչու՞ ես լուռ մնում, ինչու՞ ես անտարբեր իմ […]

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն […]

Հոգում պետք է մի այնպիսի բան լինի, որ գրավի Քրիստոսի ուշադրությունը

– Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։ Թեև ես ինձ շատ տկար եմ […]

Չարը սկսվում է մտքից, բայց այնտեղ էլ կարող է ավարտվել

Այսօր Մեծ Պահքի 10-րդ օրն է, և մեր խորհրդածության նյութն է Միքիայի մարգարեության 2․1–11 հատվածը։ Սա խիստ և անհանգստացնող խոսք է, բայց հենց այդ պատճառով էլ՝ բժշկող։ Մարգարեն դատապարտում է այն մարդկանց, ովքեր «գիշերով խորհում են անօրենություն» և առավոտյան գործի են դնում իրենց ծրագրած չարը։ Այստեղ մեղքը միայն գործը չէ, այլ՝ միտքը․ նախ մարդն է […]

Կյանքը չի բուժվում ուժով, այլ Աստծո վստահությամբ. Մեծ պահքի 9-րդ օրն է

Այսօր Մեծ պահքի 9-րդ օրն է, և մեր խորհրդածության նյութը Առակաց գրքի 2․1 – 3․10 համարներն են։ Այս հատվածը մեզ կանգնեցնում է կյանքի ամենախոր հարցի առաջ՝ ինչի վրա ենք կառուցում մեր ճանապարհը․ մեր խելքի՞, թե Աստծո իմաստության։ Առակաց գիրքը իմաստությունը ներկայացնում է ոչ թե պարզապես որպես գիտելիք, այլ որպես կյանքի կերպ։ «Եթե ընդունես իմ խոսքերը […]

Մահացու թույն, որ քայքայում է առողջությունը

«Դյուրագրգռությունը հոգու անկարգություն է»,- ասել է սբ. Հովհաննես Սանդուղքը: Առօրյա կյանքում մարդ հաճախ կրում է բարեհոգության և քաղաքավարության դիմակներ, ջանում է իրեն զսպել, թեև իր ներսում փոթորիկ է: Այս դեպքում՝ որպես քրիստոնյա, մարդ պետք է փորձի ճանաչել իրեն և պայքարի իր հոգում արմատավորված մեղքերի դեմ: Ինչպես նշել է սբ. Հովհաննես Սանդուղքը, մարդ պետք է սովորի […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներն իմ բանաս, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Աղոթք ուրբաթ օրվա

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր: Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի