27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Օրենքներն ու Սահմանադրությունը զուտ ձևական են․ Տիգրան Աբրահամյանը՝ Աշոտյանի կալանքի մասին

ՀՀԿ գմ անդամ  Տիգրան Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն:

Սրա շրջանակներում նախօրեին իշխող ռեժիմը 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը:

Թե ինչի մասին է Արմենին առաջադրված մեղադրանքը, ի դեպ, նույնիսկ դրսում գիտեն՝ ոչ մի բանի:
Որքան էլ որ տհաճ ու արդեն սովորական է դարձել արձանագրելը, իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով:

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ