Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընդդիմությունը 0 ձայն պետք է տա Ալիևի պահանջներով հանրաքվեի նախագծին։
Կա’մ Անկախության հռչակագրի պաշտպանն ես, կա’մ էլ՝ ադրբեջանացման։
Անկախության հռչակագիր ուրացողը՝ ուրանում է Անկախությունը։
Հիմա Սահմանադրություն «բարեփոխելու» ժամանակը չէ։
Երբ ազգային ու պետական իշխանություն կունենանք, այն ժամանակ էլ կարելի է սահմանադրական բարեփոխումների հարց քննարկել։
Հայ ժողովուրդը չպետք է շարժվի Ադրբեջանի ղեկավարության հրահանգներով։
Ի՞նչ ուզում է երկուշաբթի հրապարակեն, չպետք է որևէ ձայն տալ այդ նախագծին»։











































