18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկը երկու երկրների պետական օրակարգերի սկզբունքային տարբերությունն է։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության՝ դրան տալով պատմական, գաղափարախոսական, կազմակերպական և միջազգային նշանակություն։ Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ, որի առանցքում […]

Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանում ստեղծված բազմաթիվ խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության և հենց նոր են արձանագրել, որ մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը վերածվել է ծանր պրոցեսի: 8 տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել: Չկա […]

ՀՀԿ-Միասնական Ռուսաստան միջկուսակցական կապերի ամրապնդումը բխում է մեր ժողովուրդների ու պետությունների շահերից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ-Միասնական Ռուսաստան միջկուսակցական կապերի ամրապնդումը բխում է մեր ժողովուրդների ու պետությունների շահերից։ «Հանուն ազգերի ազատության» համաժողովի հարթակում հանդիպում ՌԴ Պետական դումայի փոխնախագահ, «Միասնական Ռուսաստան»-ի Բարձրագույն խորհրդի անդամ Վլադիմիր Վասիլեւի հետ»։

Քաղաքական տեխնոլոգիաներում այս մեթոդն ունի նույնիսկ իր անվանումը. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ ուրեմն, անցնող բավական լարված ու էմոցիոնալ շաբաթվա տարբեր քաղաքական իրադարձությունների ֆոնին օրվա լրահոսներում ու սոցցանցերում հիմնական քննարկվող թեման Նիկոլի «բանանային» ռեպորտաժներն էին ու նրա կողմից այդ թրենդի շրջանակում իրականացված «շովուները»։ Որպեսզի երկար-բարակ գիտական բացատրություններ չներկայացնեմ, ասեմ, որ հատուկ մշակված տակտիկա էր, որը փայլուն աշխատեց։ […]

Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի համար. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները: Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Իրանի «Մոթալեֆե» կուսակցության գլխավոր քարտուղարին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Հանդիպում մեր բարեկամ և հարեւան գործընկեր՝ Իրանի «Մոթալեֆե» իսլամական կոալիցիոն կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալի Ամանիի հետ»։

Այս ռեժիմի թիրախում մարդն է. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է: Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է: […]

Առանձնահատուկ ուշադրության է արժանի խաղաղության օրակարգի քաղաքական օգտագործումը. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է: Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի