26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական սպասարկուի իրական պատկերը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական սպասարկուի իրական պատկերը։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է՝ հիմնվելով 44-օրյա պատերազմի նախընթաց շրջանում  ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, Նիկոլ Փաշինյանի միտումնավոր սխալների, հիմարությունների, պատերազմի ընթացքում ցուցաբերած հիմնական դավաճանական աստիճանի տգետ կամ դիտավորյալ որոշումների վրա: Նիկոլ Փաշինյանը, սակայն, դավաճան է նաև 2020 նոյեմբերի […]

Տեղեկատվական դաշտը դարձավ վերահսկվող և մանիպուլյատիվ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է մի վտանգավոր և միաժամանակ բավականին նուրբ քաղաքական տեխնոլոգիա, որը Նիկոլ Փաշինյանը օգտագործում է գրեթե պերմանենտ ռեժիմով՝ խոսքը «հիբրիդային պատերազմի» թեզի մասին է։ Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես անվտանգության օրակարգի մաս, սակայն իրականում այն վաղուց դուրս է եկել զուտ […]

Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել։ Արցախցի կնոջ հակափաստարկներին 2 րոպե չդիմացար ու քեզ կորցրեցիր։ Նախագահների հետ բանավեճի առաջին իսկ րոպեից մեծ էր հնարավորությունը քո քաղաքական «ինքնահրկիզման»։ 2018 […]

Գառան մորթի հագած գայլեր են այսօրվա կառավարիչները․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ներկայիս կառավարիչն ասում է, որ «լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»… Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ շանտաժ և վախի, ահաբեկության մթնոլորտի գիտակցված ձևավորում։ Ի՞նչ լեզվով է իշխանությունը խոսում սեփական ժողովրդի հետ ընդհանրապես։ Ի՞նչ է սա, եթե ոչ […]

Հարցեր Նիկոլ Փաշինյանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իրէջում գրել է․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին։ Էդ ի՞նչ ես խոստացել Ալիեւին զիջել կամ հանձնել ընտրություններից հետո,որ հայտարարում ես «քպ -ի չընտրվելու դեպքում սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ է սկսելու»։ Ինչու՞ է սկսելու պատերազմ։ Լուրջ բան ես չէ՞ խոստացել,որի հետեւից գալու է։ Բա ասում ես՝ խաղաղություն ես բերել։ Բա ի՞նչ պատերազմ։ Հայաստանի […]

Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է։ Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։ Երբ սրան ավելանում է Բաքվում […]

Փաշինյանը, ըստ էության ցույց է տալիս, որ բացի իր առօրյա աշխատանքային օրակարգի, մնացած ուժերը շրիշակի մակարդակի են․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր խոսելու եմ մի թեմայի մասին, որի հետ կապված տարբեր ու հակասական տեսակետներ են հնչում, չեմ բացառում, որ որոշ մարդիկ իմ հետ չհամաձայնեն, սակայն ինչի մասին պիտի բարձրաձայնեմ՝ «գետնի վրա» գոյություն ունեցող իրականություն է, և, ցավոք, ինչքան էլ չենք ցանկանում, բոլորս մտնում ենք այդ տիրույթ։ […]

Միքայել Մինասյանի հետ կապված հարցերով էլ դիմեք իրեն․ Նազարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտակցելով տվյալ պահին հեռվում գտնվելու նպատակիդ կարևորությունը` փորձում ես քեզ  ժամանակավորապես հեռու պահել հայաստանյան խմորումներին մասնակցելու գայթակղությունից։ Օրերս մեծ դժվարությամբ, բայց կրկնակի եռանդով բնագրով ընթերցում էի Շիլլերին։ Ու հիմա միտքս ակամայից դրդում է ինձ զուգահեռներ տանել շիլլերյան հերոսների ու հայաստանյան պսեվդոքաղաքական ռեդուցենտների հետ։ Թերևս կարիք […]

Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։ Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։ Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, […]

Ինչպե՞ս Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջուկմ գրել է․ «Ինչպե՞ս Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ։ Այս օրերին Մեծ պահքի շրջան է։ Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Մեծ պահքի  հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի