Հիմա ի՞նչ անել․ Մկրտչյան

ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է հանրությանը․
«Հարգելի’ հայրենակիցներ, երեկ բոլորդ իմացաք հերթական հակահայ պրոյեկտի առկայության մասին։ Մեր հասարակության արձագանքը շատ հստակ է՝ գրեթե բոլոր շերտերը հասարակության դեմ են այս հերթական հակահայ պրոյեկտին։
Հիմա ի՞նչ անել՝ առավել հստակ քայլերով։
Եթե հիշում եք, ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունն առաջարկել էր ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների առաջին 30 համարներին ստորագրել Նիկոլի հետ որևէ դեպքում չհամագործակցելու, այսպես ասած, հուշագիրը։ Հիմա այս հակահայ պրոյեկտի մասով։ Նախ ակնհայտ է, որ մենք՝ որպես հասարակություն, պիտի կանգնենք ընդդիմադիր պատգամավորների կողքին՝ թույլ չտալու, որպեսզի Նիկոլի բռնաճնշումները, շանտաժը, խաբեությունն ու խարդախությունը կարողանան նրանց ընկճել։ Երկրորդը՝ խիստ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները հրապարակային, առանձին-առանձին հանդես գան տեքստով, որ ոչ մի դեպքում այս հակահայ պրոյեկտին ոչ մի պայմանի առկայության դեպքում կողմ չեն քվեարկելու։ Խոսքերից զատ՝ սա գործուն քայլ կլինի վարքագծով ցույց տալու, որ այս հակահայ պրոյեկտը չի իրականացվելու՝ Ազգային ժողովում արգելակելով և թույլ չտալով, որպեսզի հաղթահարվի ԱԺ-ում առկա ճգնաժամը»։











































