03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հոգում պետք է մի այնպիսի բան լինի, որ գրավի Քրիստոսի ուշադրությունը

– Չի՛ կարելի հուսահատվել,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Քանի որ վշտի մեջ հուսահատվածը կորցնում է կամքն ու ուժը։ Իսկ նա, ով հույս ունի, շարժվում է առաջ, որովհետև զգում է իր աղքատությունն ու ջանում է հարստանալ։ Ի՞նչ է անում աղքատը։ Եթե նա խելամիտ է, ապա պետք է հարստանալու միջոց փնտրի։

Թեև ես ինձ շատ տկար եմ զգում, հասկանում եմ, որ չեմ հասել այնքան բաղձալիին, միևնույն է, չեմ հուսահատվում։ Ինձ մխիթարում է այն, որ, ինչպես ձեզ ասացի, թևաթափ չեմ լինում, այլ ջանքերին նոր ջանքեր եմ ավելացնում։ Բայց, միևնույն է, չեմ անում այն, ինչ ուզում եմ․․․ Աղոթեցեք ինձ համար։

Փորձեմ մի շատ կարևոր գաղտնիք հայտնել՝ գլխավոր խնդիրն այն է, որ ես չեմ կարող կատարելապես սիրել Քրիստոսին առանց Նրա շնորհի։ Բայց Քրիստոս չի շտապում Իր սերը բացահայտել ինձ, որովհետև իմ հոգում չկա մի այնպիսի բան, որը կգրավի Նրա ուշադրությունը։

Հնարավոր է, որ հենց այդ ինչ-որ բանն է պակասում իմ մեջ, ուստի խնդրում եմ Աստծուն՝ ասելով․ «Ես խիստ տկար եմ, Քրիստո՛ս իմ։ Միայն դու կարող ես Քո շնորհի միջոցով արժանացնել ինձ դրան, ինչպես որ Պողոս առաքյալին, որը ուրախանում ու պարծենում էր, որպեսզի ես էլ նրա հետ ասեմ․ «Կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղ․ 2։20)։

Ես անընդհատ դրանով եմ զբաղված։ Փորձում եմ Քրիստոսին սիրելու միջոցներ գտնել։ Այդ սերն անհագ է։ Որքան շատ ես սիրում Քրիստոսին, այնքան շատ ես մտածում, որ չես սիրում Նրան, և այնքան շատ ես փափագում սիրել։ Եվ ինքդ էլ չնկատելով՝ ավելի ու ավելի վեր ես բարձրանում։

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ