23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արդյոք պե՞տք է Աստծուց նշան խնդրել

Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ 8.28):

Մեզանում կան մարդիկ, ովքեր վշտի ու տառապանքի ծանր պահերին, սկսել են տարակուսել Աստծո զորությանը և նշան փնտրել։ Նրանց կրած տառապանքը թույլ է տվել, որպեսզի ասեն․ «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչու՞ ես լուռ մնում, ինչու՞ ես անտարբեր իմ կրած այս անարգանքներին»։

Աստված երբեք իր զորությունը նշաններով ու հրաշքներով չի հայտնում։ Աստված մեր կամեցած կերպով նշաններ ցույց չի տալիս և հրաշքներ չի գործում Իր արդարությունն ու ներկայությունը ապացուցելու համար։ Աստծո զորությունն, ապացուցվում է Տիեզերքի ներդաշնակ ու կարգավորված օրենքներով․ «Երկինքը պատմում է Աստծու փառքը»։ Հիսուս Իր աստվածային լռությամբ ապացուցեց դա, երբ հրեաները երկնքից նշան խնդրեցին։ Հիսուս պատասխանեց նրանց․ «Չար ու շնացող ազգը նշան է խնդրում, սակայն նրանց նշան չպիտի տրվի»։

Հետևաբար, հրեաների նման չպիտի կարծենք, որ աստվածային զորությունը հրաշքներով է դրսևորվում։ Խաչի վարդապետությունը բովանդակում է համայն երկնային Սերը, ըստ որի՝ Աստծու առջև բոլոր մարդիկ հավասար են․ ամենքը մեկ խմորից են, ուրիշ նյութից «շինված» մարդիկ չկան։ Աստվածային իմաստությունն ու աստվածային զորությունը «խաչված Քրիստոսի» վարդապետությունն է։ Հիշենք Պողոս առաքյալն ինչ էր ասում․ «Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին», Որին միայն վայել է փա՜ռք, պատիվ և երկրպագություն․ ամեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ