Անգամ չեմ ուզում ասել՝ ամոթ չունե՞ք. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ բառը շատ պարզ ու մատչելի է բացատրված․
1. ՎՏԱՆԳԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ։ Իսկ կա՞ այսօր ՀՀ-ում էդ վտանգի բացակայությունը։ Չկա. ամբողջությամբ վտանգի մեջ ապրում է մի ողջ ժողովուրդ՝ թշնամին մտնում է գյուղացու տուն, կրակում, իր երեխաներին պաշտպանելու նպատակով երիտասարդ կինը կռիվ է տալիս, վիրավորվում, կորցնում ձեռքի մատները, լրջորեն վնասվում է ոտքը։
Անվտանգություն բառի ևս մեկ բացատրություն․
2. ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԲԱՆԻ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ։ Իսկ արդյո՞ք չի սպառնում, արդյո՞ք կոնկրետ սյունեցի այդ ընտանիքին (կարող էր լինել ցանկացած այլ տուն ու ընտանիք), վտանգ չի սպառնացել։ Ոչ միայն սպառնալիք է եղել, այլ կոնկրետ գործողություն, եթե կուզեք՝ ներխուժում։
Եվս մեկ բացատրություն. անվտանգություն, այսինքն՝
1. ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՆԱՍ ԼԻՆԵԼ, ՎՏԱՆԳԻՑ ԶԵՐԾ ԼԻՆԵԼ: Կրկին հարցս՝ այդպե?ս է արդյոք․․․: Ճիշտ դրա հակառակն է․ չկա ապահովություն, երբեք չի իմանա ՀՀ քաղաքացին, հատկապես սահմանամերձ բնակիչը, թե երբ թշնամու որևէ զինվոր կսովածանա, «կըղըզղընի», «կայցելի» հայկական որևէ գյուղ կամ քաղաք, և նրա հայատյաց սիրտը ուտել-խմել-կրակել կուզի։
Եվ երկիրը ապրում է հենց էս չեղած, շուռ տված «անվտանգության» մեջ։
Պետության, քաղաքացիների անվտանգությունն ապահովելուն կոչված իշխանիկները (միլիոնավոր աշխատավարձերով` ժողովրդի հաշվին) ոչ միայն չեն կատարում Սահմանադրական իրենց հիմնական պարտականությունը՝ ապահովել ժողովրդի, պետության անվտանգությունը, դեռ մի բան էլ՝ խեղաթյուրում, ծաղրում են բոլորին։ Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղր հայ մարդու, ՀՀ քաղաքացու հանդեպ։ «Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյանը նեղվում է, որ ասում են ադրբեջանցին ներխուժել է Շաքի (aysor.am):
Եվ սա ասում է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում տաքուկ տեղավորվածը։
Անգամ չեմ ուզում ասել՝ ամոթ չունե՞ք․․. Չէ, չունեն»։











































