22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի

Չորս տարի առաջ այս օրը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ցնցեցին ողջ հայությանը: Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց: Ցավոք, բոլորին համախմբել էր լայնածավալ պատերազմի վերահաս վտանգը: Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները:

Չորս ծանր, լավատեսական լուրերի սպասումներով լի օր, որ հետո պիտի կոչվեր քառօրյա պատերազմ կամ ռազմական մասնագետների բնորոշմամբ` լայնածավալ ռազմական գործողություն:

Այս իրավիճակում ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի: Նա ավելի քան լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, գիտեր հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը:

Մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ