05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Նիկոլին բնորոշող թերևս ամենահամապարփակ ու կարճ բանաձևումը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի հատ ոչ քաղաքական, այլ բնական, եթե կուզեք՝ բանական դիտարկում անեմ։ Ես գտել եմ Նիկոլին բնորոշող թերևս ամենահամապարփակ ու կարճ բանաձևումը. նա ուղղակի ատում է հային. ասեմ ավելին՝ զզվում է հայկական էությունից ու ինքնությունից։ Ու ասեմ՝ դա բնավ էլ չի թաքցնում. իր կոնկրետ քայլերով հստակ, թիրախային ցույց է տալիս, թե հատկապես ինչն է ավելի շատ ատում։

Իրականում համաշխարհային պատմության մեջ շատ են եղել բռնապետեր, ավտորիտար կառավարիչներ՝ Մաո, Պինոչետ, Ներոն, Մուսոլինի, Քադաֆի և այլք, սակայն վստահաբար կարելի է ասել, որ նրանցից և ոչ մեկը սեփական ազգի ինքնության հանդեպ նման կարգի ատելություն չի ունեցել։

Ասածներս էլ ավելի ցցուն ու ամբողջական երևում են Նիկոլի «գիրք» կոչվածի մեջ, որտեղ ակնհայտորեն դրսևորված են նրա բոլոր թաքուն ցանկություններն ու սրտի ուզածը, կարճ ասած՝ այն, ինչը նա այսօր գծած իրականացնում է»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ