21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Մեծ քանակի քվեաթերթիկներ են անհետացել. Ժողովուրդ

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ։ Քվեարկության պաշտոնական արդյունքներով ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող։ Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք Է մնար չօգտագործված և քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր։ […]

Հանրահավաքն ավարտվեց, երթը՝ սկսվեց

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքն Ազատության հրապարակում արդեն ավարտվել է: Հրապարակից Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ հարահավաքի մասնակիցները, «Նոր Հայաստան»-ի առաջնորդների ուղեկցությամբ, շարժվում են դեպի ԿԸՀ: Ցուցարարները ԿԸՀ-ին և, մասնավորապես, Տիգրան Մուկուչյանին իրենց դժգոհությունն ու անվստահություն  են արտահայտելու դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում իրականացված Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Մեր թղթակիցը հայտնում է, […]

Ցուցարարներն Ազատության հրապարակով մեկ վրաններ տեղադրեցին /ֆոտո/

Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանարահավաքը՝ ընդդեմ Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքին մոտ 500-600 մարդ է ներկա: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մինչև հանրահավաքի մեկնարակը ցուցարարները Ազատության ամբողջ հրապարակով մեկ թղթից պատրաստված փոքրիկ վրաններ տեղադրեցին՝ «վրան», «քաղաքապետարան» գրություններով: Հանրահավաքի մեկնարկից առաջ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գարեգին […]

Բարեփոխվեցին մարզպետն ու պատգամավորը

Դեռևս հանրաքվեից առաջ թերթերից մեկը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և պատգամավոր Արագած Ախոյանի միջև լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են։ Henaran.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը վրդովվեց՝ ասելով, թե ինչ գործ ունեն լրագրողները իր անձնական հարաբերությունների հետ. «Գրել են, հիմա էլ ասում եմ, որ հրաշալի հարաբերություններ ունեմ… բոլորի հետ, իսկ ինչ-որ […]

ՔԿ-ն ևս հերքում է. Ավետիսյանները «չեն քվեարկել»

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում  հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է քննչական […]

Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թ.  դեկտեմբերի 6-ին թիվ 9/15  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16   տեղամասի […]

Ինչ շագանակներ է հանում ԲՀԿ-ն` առանց Ծառուկյանի

ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո վերջնականապես համոզվել է` երկրում վստահության դեֆիցիտ : Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախահանրահավաքային շրջանը ցույց է տվել, որ հասարակությունը չի վստահում նաև ընդդիմությանը. «Ինչքան չեն վստահում իշխանությանը, երկու անգամ ավել չեն վստահում ընդդիմությանը: Սակայն, իհարկե, բոլոր տիպի ընտրակեղծիքները պիտի դիտարկվեն և և […]

Ինչպե՞ս լուսաբանվեց հանրաքվեի քարոզարշավը

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքական և հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանմանը հեռուստատեսությունների կողմից կարելի է զեզոք գնահատականը տալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Մելիքյանը բանախոսության սկզբում նշեց, որ 2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հեռարձակվող ԶԼՄ-ների երկու դիտարկում է իրականացրել՝ ուսումնասիրելու համար նրանց […]

ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարում է` կեղծվել է 485 հազար ձայն

Թեև ՀԱԿ-ը բոյկոտել է ԱԺ քառօրյան, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոշել է չբոյկոտել լրագրողների հետ կազմակերպվող ճեպազրույցը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրել են և մաթեմատիկական ճշգրտությամբ պարզել են` ձայները կեղծվել են ուղիղ 485 հազարով: Ըստ նրա՝ հանրաքվեին մասնակցել է 825 հազար մարդ, որոնցից 575 հազարը քվեարկել է ոչ, 225 հազարը՝ […]

Ինչ ունի «Դաշնակցությունը» հանրաքվեից հետո

ՀՅԴ-ն կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունեցել, և մենք ունենք նոր իրողություն՝ Նոր Սահմանադրություն: Լրագրողների հետ ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ընտրակեղծիքները եղել են և ափսոսանք հայտնեց, թե այս հանրաքվեն չնպաստեց վստահության ավելացմանը: Անդրադառնալով ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքներին՝ Վարդանյանն արձագանքեց` թող այդ ուժերը կարողանային բոլոր ընտրատեղամասերում իրենց անդամներով վերահսկել կամ իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի