«Կոշտը նստել քարի դարդն է լացում». Վարդան Այվազյանը՝ Ազատ Արշակյանին
«Լուրջ, տիտանական, մանրակրկիտ աշխատանքի սկիզբ է դրվել: Մենք ընդունեցինք Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ու իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` անդրադառնալով «այո» և «ոչ»-ի 21 օրյա ռեալթի շոուին նշեց, որ դա երկու ճակատներին տվեց իրար հասկանալու հնարավորություն և նաև դրա կարիքը շատ կար. «Միմյանց հետ շփվելու և նաև միասին բնակչության հետ շփվելու կարիքը շատ կար: Ես զգում էի այդ պակասը»,-նշեց Այվազյանը:
Ընդդիմադիր, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ նախաձեռնությունը լավն էր, սակայն եղան բացեր, որոնք այդպես էլ չշտկվեցին. «Մրցակցության բացակայության պակաս կար, սա մի տեսակ զգալի էր: Քանի որ ՀՀԿ-ն իրենից դուրս մրցակից չթողեց»:
Արշակյանը կետ առ կետ թվեց բացթողումները և հղումներ անել Սահմանադրական փաթեթի հոդվածներին:
«Կոշտը նստել քարի դարդն է լացում»,-արձագանքեց Վարդան Այվազյանը, ով Սահմանադրական բարեփոխումների ներկայացված փաթեթի հոդվածներին անդրադառնալու կարիք չի տեսնում:
«Որևէ մեկը մեզ չառաջարկեց, թե այս Սահմանադրության մեջ կոնկրետ ինչը դուր չի գալիս: Մենք ասում ենք քայլերի հաջորդականություն: Ցավոք սրտի, «ոչ»-ը չի ասում՝« ոչ»-ից հետո ինչ քայլեր է տեսնում:
«Դուք իրար կոչնչացնեք»,-շարունակեց Արշակյանը:
Վարդան Այվազյանը փոխանցեց իր հարազատ կուսակցության կոչը.
«Դե ֆակտո ունենք իրավունքի ուժ ունեցող Սահմանադրություն: Եկեք մենք միասնական լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր բոլորի առջև»:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում: