05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում են․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են:

Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս:

Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:

Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում են, մեկին՝ կալանավորում, մյուսին՝ սպառնում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ