20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]

100 հոգու հեղափոխություն /ֆոտո/

Այս պահին Ազատության հրապարկում մոտ հարյուր մարդ է հավաքվել. պատրաստվում են միասնական երթ իրականացնել` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված: Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ ՀԱԿ առաջնորդները, ովքեր կազմակերպել են երթը, դեռ չեն ժամանել հրապարակ: Երթի մասնակիցներին կմիանան նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները, ովքեր ՀԱԿ-ի անդամների հետ պետք է երթով հասնեն ՄԻՊ-ի […]

Սրանից էլ են գոհ /վիդեո/

Գյումրին համապետական այս քվեարկությանն էլ «ոչ» ասաց իշխանական նախաձեռնությանը: Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նորմալ է գնահատում այն, որ իրենք չկարողացան գյումրեցիներին համոզել` Սահմանադրական հանրաքվեին «այո» ասել: Ավելին, պատգամավորը նույնիսկ նշում է, որ ի տաբերություն նախորդ ընտրությունների՝ այս հանարքվեին արդյունքների առումով բավականին լուրջ աճ կա: «Այս պահի դրությամբ դա մեզ համար բավարար է՝ հաշվի առնելով Գյումրու […]

Օմբուդսմենը դիմում է ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին եւ Հատուկ Քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաեւ համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը […]

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի. Հայկական ժամանակ

«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։ Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»–ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ […]

Ինչ գրանցվեց վերահաշվարկի արդյունքում

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում <<Այո>> քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, <<Ոչ>> քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի […]

Տիգրան Մուկուչյանը զանգահարել է լրագրողին

2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի)  ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների […]

Նոր «Ընտրական օրենսգրքով»` դեպի Ազգային ժողով

Մինչ սահմանադրական կրքերը տեղափոխվում են ՍԴ, ԿԸՀ, Ազատության հրապարակ, փորձագիտական դաշտը սահմանում է քաղաքական փուլային զարգացման ուղղությունները: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ սրանից հետո քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն պառլամենտական ընտրություններին, իսկ մինչ այդ, սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումից հետո իրավական դաշտի կարգավորման խնդիրն է դրված: Մի քանի ամսում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան իրավական […]

Կաշառվել են ընդդիմադիր հանձնաժողովականները. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց` դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի, իսկ հանրաքվեին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է ընտրություններին: Ադիբեկյանին վրդովում է ընդդիմադիրների `մարտավարությունը, ասում է ` դրոշակ պարզելով, հավաքվելով հարց չէր լուծվելու, որովհետև պետք է հասկանալ ովքեր են ընտրողները. «Ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տան տղամարդը բացակայում է երկրից: Դրանք […]

Քոչարյանը զգուշացնում է

Ներկայացնում ենք 2rd.am կայքին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը:  2rd.am -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի