14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրանի տեղադրման անթուլատրելիությունն օրենքից չի բխում. Օմբուդսմեն

Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է Օմբուդսմենին Ազատության հրապարակում վրանի տեղադրմանկապակցությամբ: Հաշվի առնելով հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանր սպառնացող վտանգը, ինչիկապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելու խնդրանքը Օմբուդսմնեը հրատապ գրություն է ուղարկելՈստիկանություն: Ստորեւ կարող եք տեսնել Օմբուդսմենի գրությունը.

«Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնելէ, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրայինհավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելովօդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի եւառհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազոր մարմին՝հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաեւ վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝Երեւանի քաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ ստացվածկարծիքի հիման վրա մերժել վրան տեղադրելու մասին դիմումը:

Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտիցպատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը եւ վարչական պատասխանատվության է ենթարկումվրան տեղադրելու փորձ կատարող հավաքի մասնակիցներին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություններիպաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպականդատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներն ու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշներիհամաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառույցների եւվրանների տեղադրումը:

Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք էապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-նամրագրվել է նաեւ այն սկզբունքը, որ հավաքի մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետումօգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք՝ այլ առօրյականնպատակներով:

Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքիիրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափությանհարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակգտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջությանպահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններիհամատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքներիազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:

Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրությանպահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանիտեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածիպահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր են ղեկավարվելհամաչափության, կամայականության արգելքի եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հետեւաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորվածհավաքն ուղեկցող գործողություն, իրավաչափ է եւ չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջությանպաշտպանության կարեւորությունը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդհոդվածի դրույթներով` խնդրում եմ հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալհավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ու պատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը եւ արդյունքների մասին իրազեկել»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ