24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել:

Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ Արամ Մանուկյանը լրագրողներին հորդորել է չտարվել ցուցարարների և ոստիկանների բախումով, փոխարենը հանրահավաքին հնչող ելույթներին ուշադրություն դարձել: Նա հորդորել է նաև երիտասարդներին վրանները տալ ոստիկաններին:

Մեր թղթակցի փոխանցմամբ` բերման ենթարկված ցուցարարների հետևից մինչև ոստիկանական մեքենա գնացել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով, սակայն, տեղեկացրել է, որ անձնապես չի ճանաչում նրանց: «Նոր Հայաստան» հանրային փրկության մամուլի պատասխանատուն էլ տեղեկացրել է, որ տղաներին դեմքով է ճանաչում, անձնապես և անվանապես` ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ