01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի. Հայկական ժամանակ

«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։

Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»–ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել։ Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից։

Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր։ Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է։ Իշխանական շրջանակներում կանխատեսում են, որ Երևանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ նույնպես կարող են հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոնների:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ