15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լցրեք բաժակները, ընկերներ

Մինչ Ազատության հրապարակում իրական վրաններ տեղադրելու փոխարեն թղթե վրանների պայքար է ծավալում ընդդիմության մի մասը, մյուսներն էլ պատրաստվում են հին ու ծանոթ քայլին`  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան բողոքարկելու, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները և ընդունել որոշում, համաձայն որի. 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Հիշեցնենք, սահմանադրության փոփոխության ֆոնին հետաքրքիր դիրքավորում գծագրվեց քաղաքական դաշտում. ընդդիմադիր «Դաշնակցությունը» սատարեց իշխող մեծամասնությանը, որին միացավ ամիսներ առաջ ընդդիմադիր «հրաշալի քառյակի» լոկոմոտիվը` ԲՀԿ-ն: Այս ուժերն իրենց արբանյակներով` ընդդիմադիր այս կամ այն ուժից պոկված գործիչներով, Բաղրամյան 26-ում սեղմեցին Սերժ Սարգսյանի ձեռքը:

Մյուսները` ի դեմս «Նոր Հայաստան» փրկության ճակատի, «Ժառանգության» և արբանյակների հայտարարում էին, թե սա Սերժ Սարգսյանի վերարտադրման հարցն է լուծում:

Ինչ կարելի է ակնկալել հանրաքվեից հետո ձևավորված քաղաքական պայքարի հարթակում. ծննդյան տոներ են մոտենում` լցրեք բաժակները, ընկերներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ