Ընտրախախտումների հիման վրա հարուցվել է 12 քրեական գործ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ:
Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:
Ենթադրյալ խախտումների պատկերն ըստ տարածքների հետևյալն է՝
Կենտրոն և Նորք-Մարաշ 28
Ավան և Նոր Նորք 25
Մալաթիա-Սեբաստիա 22
Արաբկիր 15
Աջափնյակ և Դավթաշեն 11
Քանաքեռ-Զեյթուն 10
Շենգավիթ 8
Էրեբունի և Նուբարաշեն 5
Շիրակ 20
Կոտայք 20
Լոռի 16
Արագածոտն 7
Արարատ 4
Սյունիք 3
Վայոց ձոր 3
Գեղարքունիք 3
Արմավիր 1
Տավուշ 0
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1%) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:
2015թ. դեկտեմբերի 13-ի դրույթամբ՝ հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ:
12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:
Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն:
Հարուցված քրեական գործերի թվային պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է.
Երևան քաղաք՝
Կենտրոն և Նորք-Մարաշ – 5 քրեական գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12- ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),
Ավան և Նոր Նորք – 1 քրեական գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
Մալաթիա-Սեբաստիա – 1 քրեական գործ (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
Շենգավիթ – 1 քրեական գործ (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
Մարզեր
Կոտայք – 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս – ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),
Լոռի – 2 քրեական գործ (թիվ 30/21, թիվ 29/25 ընտրատեղամաս – ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
Վայոց ձոր- 1 քրեական գործ (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված/:
ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: