Ցուցարարներն Ազատության հրապարակով մեկ վրաններ տեղադրեցին /ֆոտո/
Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանարահավաքը՝ ընդդեմ Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի: Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հանրահավաքին մոտ 500-600 մարդ է ներկա:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մինչև հանրահավաքի մեկնարակը ցուցարարները Ազատության ամբողջ հրապարակով մեկ թղթից պատրաստված փոքրիկ վրաններ տեղադրեցին՝ «վրան», «քաղաքապետարան» գրություններով:
Հանրահավաքի մեկնարկից առաջ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը կոչով դիմեց ներկաներին՝ հորդորելով մոտ կանգնել փոքիկ վրաններին: «Եթե քաղաքապետարանը թույլ չի տալիս վրաններ տեղադրել, մենք այս կերպ կփորձենք պայքարել՝ թղթի վրանների միջոցով»:
Նշենք, որ Ազատության հրապարակում ներկա են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնական առաջնորդները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սէֆիլյանը և այլք: