01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հանրահավաքն ավարտվեց, երթը՝ սկսվեց

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքն Ազատության հրապարակում արդեն ավարտվել է: Հրապարակից Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ հարահավաքի մասնակիցները, «Նոր Հայաստան»-ի առաջնորդների ուղեկցությամբ, շարժվում են դեպի ԿԸՀ:

Ցուցարարները ԿԸՀ-ին և, մասնավորապես, Տիգրան Մուկուչյանին իրենց դժգոհությունն ու անվստահություն  են արտահայտելու դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում իրականացված Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Մեր թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքին, այժմ էլ՝ բողոքի երթին, մասնակցում են նաև քաղբանտարկյալների հարազատները, ովքեր Ազատության հրապարակ են եկել իրենց հարազատների լուսանկարներով և պահանջում են ազատ արձակել վերջիններիս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ