26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկություններ. Դատախազությունը հերքում է՝ ՀԱԵ-ի՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան.. Փաստինֆո

Իրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է տարածել. գրում է «Փաստինֆո»-ն: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև «կա ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»։ Նա փաստացի ՀԱՍԵ-ին մեղադրել էր՝ Հայաստանում օտարերկրյա պետություն լինելու փորձերի մեջ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՀԱՍԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ ենթադրյալ տվյալների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հատկանիշներով, ինչպես նաև՝ խնդրել էինք հայտնել, թե քրեական վարույթի առկայության դեպքում որ քննչական մարմինն է քննություն իրականացնում և որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, թե՝ ոչ։ Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։

Ըստ էության՝ իրավապահ մարմիններում եկեղեցու կողմից իբրև օտարերկրյա ֆինանսավորման մասին տեղեկություններ չկան, առնվազն՝ քրեական վարույթ չկա, ուստի, հերթական անգամ Փաշինյանը, քաղաքական նպատակարահրամությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծիք և զրպարտություն է տարածել՝ փորձելով վարկաբեկել եկեղեցին։

Ընդ որում, անհիմն և զրպարտչական հայտարարություններով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելու դերը ստանձնողը միայն Փաշինյանը չէ։ Նրա այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ զրպարտչական հայտարարություններ արել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս՝ ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում՝ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրելով մանկապղծության մեջ, ինչը ևս հերքվեց։ Թե՛ ՔԿ-ն, թե՛ դատախազությունը հայտնել են, որ նման քրեական վարույթի մասին տեղեկություններ չկան։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀԱՍԵ նկատմամբ կեղծ մեղադրանքները և վարկաբեկման փորձը թերևս այս իշխանությունների քաղաքականության մասն է, ասել է թե՝ իշխանությունները «հիբրիդային» հարձակում-պատերազմով են պայքարում Եկեղեցու դեմ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ