07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Մեկ տարում 34 մահ՝ բանակում․ որտե՞ղ է Պապիկյանի «շոշափելի արդյունքը»

«Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում,- Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և շարունակել,- Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքիներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։ Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․«Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»։ Իսկ շոշափելի արդյունքներն, ըստ Պապիկյանի 2025-ին գրանցված 34 մահվան դեպքն է։ Հիմա 2026թ-ն է և սկսում ենք զինծառայողների մահվան դեպքերը հաշվել զրոյից»։ վերնագիր

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ