07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Աղոթք խաղաղության համար

Ո՜վ Տեր, ընդունի՜ր մեր այս աղոթքը. Դու, որ պահպանում ես կենսալի այն ուժերը, որ ճառագում են բոլոր հերոսներից. Դու, որ բարի Հայր ես և որ մերժում ես որևէ գաղափարական մերժող բռնությունը. Դու հասկացնում ես մեզ բոլորիս, – մեզ, որ ապրում ենք ազատության մեջ, որը որպես ժառանգություն ստացել ենք ի գին մեր բազում եղբայրների ու քույրերի […]

Մոր աղոթքը

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը։

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ի՞նչից պետք է հրաժարվել պահքի ժամանակ Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։ Նաև կարևոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում […]

Առավոտյան աղոթք

Ով  ապրում  է Բարձրյալի  աջակ­ցությամբ, երկնքում  կհանգչի Աստծու Հո­վանու տակ: Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն  իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»: Նա ինձ կփրկի որսորղի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից : Իր  ծոցում կպահի  քեզ, եւ դու ապահովություն  կունենաս  նրա թեւերի հովանու տակ: Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի: Դու չես […]

Չարից պաշտպանվելու աղոթք

Հզոր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ նեղության մեջ եղող­ներին: Դու, որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցույց տուր քո զորությունը եւ եկ փրկիր ինձ, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ քո սուրբ անունով կնքված տաճարս. […]

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների Տեր, աղաչում եմ Քեզ, փարատիր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանիր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

Օգնության աղոթք

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, […]

Աղոթք ընտանիքի համար

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ: Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին: Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի: Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով: Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք: Իսկ […]

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները հանդիպում են 1785թ․, Ղուկաս կաթողիկոսի ագուլեցի Թումանի որդի Իփակչի Աստվածատուրին ուղարկած թղթի մեջ։ Եկեղեցու առաջին շինությունը փայտաշեն էր, որի տեղը 1922 թվականին Զոհրապ, Մարկոս, Բաբա և Օհանջան Տեր Մաթևոսյան Թառումյան եղբայրների միջոցներով ու ջանքերով կառուցվեց քարաշեն եկեղեցի։ Վերջինիս մասին վկայությունը պահպանվել է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված