21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բովուրխանի վանքը

Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով:

2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում :

Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ:

Հնավայրի տարածքից Մ. Բարխուդարյանցն արտագրել է երկու արձանագրության պատառիկներ, որոնք հայտնում են  խաչքար կանգնեցնելու մասին ։

Այսօր էլ վանքի տարածքում կան 17-18-րդ դարերի խաչքարերի ամբողջական օրինակներ և բեկորներ :

Հուշարձանախումբը բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, վանահոր սենյակից, միաբանների խցերից, տնտեսական սենյակներից ու պարսպապատից ։

Համալիրի բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն կրաքարով։

Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի մի դռան անկյունաքարերը։

Վանահոր սենյակը կից է պարսպապատին արևմուտքից ։

Պարսպապատին հարավից կից են նաև միաբանների չորս խցերը, կլոր աշտարակը ու մի սենյակ:

Միաբանների խցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն առանձին է, ինչը բնորոշ է «անապատ» հուշարձաններին:

Խցերն ունեն խիստ միանման ձևեր ու չափեր, երկուսն ունեն նաև մեկական ոչ մեծ, դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ բացված գլխավոր պարսպապատից ։

Աշտարակին կից սենյակն արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, ուղղանկյուն հատակագծով թաղածածկ շինություն է , որի արևմտյան պատի կենտրոնում, երկու խորշերի միջև կա բուխարի ։

Ս․Կարապետյանը նշում է, որ հուշարձանախմբի բոլոր շենքերն էլ ունեն 17-րդ դարին բնորոշ ճարտարապետական հորինվածք, իսկ «վանքի Բաղիրխան անվանումը թույլ է տալիս ենթադրել,

որ այն առաջացել է Վարանդա գավառի իշխան Մելիք Բաղիրի անունից», որն իշխել է 18-րդ դարի առաջին կեսին՝ մինչև 1646 թվականը ։

Հետազոտողը ենթադրում է, որ «բուրգի, գուցե նաև գոմանոցի և մյուս շենքերի վրա, հավանաբար, եղել է երկրորդ հարկաբաժինը, որի միակ ապացույցն են գոմի և վանահոր սենյակի միջև դիտարկվող

փոքրիկ թաղածածկ միջանցքից բարձրացող քարե լայն աստիճանները, որոնք մեծ մասամբ պահպանվել են և տանում են մինչև արևմտյան գլխավոր պարսպատատը։

Սակայն երկրորդ հարկում երբեմնի շենքերից ոչինչ չի պահպանվել․․»։

Հուշարձանին անդրադարձել է նաև Շ․ Մկրտչյանը :

Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 2022 թվականին հուշարձանի տարածքում սկսվել են վերականգնման աշխատանքներ :

Մաքրման աշխատանքների ժամանակ գտնվել է նաև 12-13-րդ դարերի խաչքար:

Վերականգնման աշխատանքերն ընդհատվել են բլոկադայի պատճառով։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ