13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը որոշեց փաստաթղթերը հրապարակել այն բանից հետո, երբ հասկացավ՝ Սերժ Սարգսյանը տեսել է դրանք

Նիկոլ Փաշինյանն ինչ նամակ, ինչ փաստաթուղթ ուզում է, թող հանի, հրապարակի, թող սկսի 1991թ-ից: 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ ՀՀԿ-ն միայն շահագրգռված է այդ հարցում։

«Թող հրապարակի, տեսնենք՝ համանախագահներից քանիսն են ասել՝ Արցախը Ադրբեջան է, ու վերջ: Փաշինյանը մինչև պատերազմը հերքում էր, որ 2019-ին սեղանին դրված է եղել փաստաթուղթ, որն ինքը մերժել է, բա հիմա ի՞նչ եղավ»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Փաշինյանը եկել է փաստաթղթերը հրապարակելու որոշմանը միայն այն բանից հետո, երբ հասկացել է՝ Սերժ Սարգսյանը տեսել է դրանք:

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում տված ճեպազրույցի ընթացքում ասել է, որ փաստաթուղթը կհրապարակի մինչև տարեվերջ, քանի որ «դրա տերը միայն մենք չենք», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Այո’, դա միջազգային փաստաթուղթ է, ուրեմն կոռեկտ է, որ պետք է համաձայնեցնի, բայց կոռեկտ չի, երբ բովանդակությունը խեղաթյուրում ես: Նա ռուսական կողմին մեղադրում էր, որ պարտադրում են հանձնել տարածքներ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման»

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է փաթեթ, որով Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով, ՀՀ-ին էլ ցամաքային կապ էր տրվելու․

«Թող հրապարակի, երեկ հրապարակեր, վաղը երկրորդ օրը կլիներ, իսկ թոկը ինքն է մեր վզին, ոնց որ մեկը 5 երեխա ունենա, ասի՝ երկուսին վարի տամ, թոկ են: Փաշինյանի բարոյականության մակարդակը էս ա: Բա որ Ղարաբաղը թոկ ա էղել, տղեդ ի՞նչ գործ ուներ էնտեղ ծառայեր, դու ինագուրացիային ի՞նչ գործ ունեիր, բա խի՞ էիր ասում՝ «Արցախը Հայաստան ա, ու վերջ: Ի՞նքը չի ասել՝ «Ղարաբաղը գերտերություն ա, ե՞ս եմ ասել»:

Անդրադառնալով բանակցային փաթեթին՝ ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց, որ անգամ Ալիևն է ասել՝ «չլիներ պատերազմը, Քելբաջարն ու Լաչինը մնալու էին հայկական»:  Ըստ նրա՝ Փաշինյանը Արցախը հանձեց մի նպատակով.

«Փաշինյանը ռուսական ազդեցությունից և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար Արցախը մատաղ արեց, ինքը ՀՀ-ին տանում է թրքադրբեջանականացման կամ արևմտականացման, որն առանց Թուրքիայի չի լինելու: Ինչքան էլ սրանք գոռան՝ ԵՄ, ԵՄ, մեկ ա՝ Արևմուտքը տարածաշրջանում նայող նշանակել է Թուրքիային. վերջ»:

Հասմիկ Կիրակոսյան

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ