24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշանի Սբ. Աստվածածին եկեղեցին

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մարտունու շրջանի Աշան գյուղում՝ Հին Աշան գյուղատեղիում ։

2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Աշան գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք։

Ըստ Մ․ Բարխուդարյանցի․ «․․․բնակչաց կէս մասն բնիկ են, իսկ մնացեալ մասն տեխափոխուած են Ջրաբերդից» ։

Սբ․ Աստվածածին եկեղեցին, դատելով հարավից բացված շքամուտքի ծավալային լուծումից և հարուստ քանդակներից , որոնք համեմատելի են Հերհերի, Ծակուռիի Ծաղկավանքի, Երից Մանկանց տաճարների շքամուտքերի հետ, այն ակնհայտորեն 17-րդ դարի կառույց է:

Շքամուտքի բարավորը հարդարված է չորս ռելյեֆ խաչերի համադրությամբ կազմված հորինվածքով:

Բարավորից վերև ագուցված են խաչերով և վեցակող շրջանակների մեջ ներառված վեցաթև աստեղերով հարդարված սալեր:

Հետագայում բարավորի ձախ անկյունում փորագրվել է եկեղեցին սալելու մասին արձանագրությունը .

«Յիշատակ է զայս եկեղեցոյն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896» (արձանագրությունը հրատարակվում է առաջին անգամ):

Եկեղեցին սալելու արձանագրությունը շփոթության մեջ է գցել որոշ հետազոտողների, որոնք այն համարել են 19-րդ դարի կառույց:

Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով ։

Կառուցված է տեղական կիսամշակ և անմշակ մոխրագույն քարով։

Եկեղեցու պատերի անկյունաքարերը, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը և որմնասյուներն ու որմնակամարները սպիտակ կրաքարից են ու սրբատաշ։

Ունի 17,95 մետր երկարություն,  12,85 մետր լայնություն, 5,8 մետր բարձրություն։

Թաղը հենված է զույգ որմնակամարների վրա։

Հյուսիսային պատում, բեմին մոտ, ներկառուցված է սրբատաշ սալերով իրականացված ու պարանահյուս կամարերիզով պսակվող մկրտության ավազանը :

Ավազանի ստորին եզրասալը հարդարված է խաչաքանդակներով:

Լուսավորվում է վեց փոքր լուսամուտներով։

Դրսից՝ հարավային պատի արևմտյան անկունում ագուցված է 12-13-րդ դարերի բեկորատված խաչքար :

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։

2011 թվականին վերանորոգվել է, որի ժամանակ էլ տեղադրվել է ոչ մեծ չափի մետաղյա կառուցվածքով զանգակատուն-ռոտոնդա, իսկ տանիքը թիթեղապատվել է։

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ