Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը նաեւ հասարակության մեջ է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չճանաչեցին Հս.Կիպրոսի թուրքական «հանրապետությունը»,Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը,Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը,իսկ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Որովհետեւ Սերբիայում,Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին,որոնք դա կանեին։
Իսկ մեր երկրում 2021-ին մարդիկ գնացին ու ձայն տվեցին նիկոլիզմին։
Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը նաեւ հասարակության մեջ է, այն հասարակության,որը հարմարվում է եւ Արցախի կորստին եւ 5.000 նահատակներին,եւ ՀՀ-ի 240 քառ.կմ տարածքի օկուպացմանը ։
Առաջին մեղավորներից նաեւ մենք ենք՝ քաղաքական ուժերն ու հասարակությունը, որ համակերպվում ենք կապիտուլյանտների կառավարման,Արցախի կորստի ու Հայաստանի սպասվող թրքահպատակեցման հետ։
Թշնամին մեզ սպառնում է,իսկ մեզնից ոմանք ասում են ի՞նչ տալու է,թող՝տա,միայն թե շուտ պայմանագիրը կնքի ՝պրծնենք։
Ասում եք՝ դաշնակից չունենք։
Չենք էլ ունենալու,եթե էս խելքին լինենք։
Ո՞վ կդաշնակցի նրա հետ, ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։
Ո՞վ կդաշնակցի նրանց հետ, ում համար 30 արծաթն ազգային արժանապատվությունից կարեւոր է։
Գլուխ ենք գովում,թե առաջին քրիստոնյա պետությունն ենք,բայց սիրո փոխարեն ատելություն,նախանձ ու հայհոյանք ենք տարածում։
Քրիստոնեությունը ՝ սեր է,համերաշխություն ու նահատակություն է հանուն հայրենիքի ,ընտանիքի ու հավատակից եղբոր։
Իհարկե գլխավոր մեղավորը Փաշինյանն է։
Մինչեւ մենք պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք,մենք արժանի չենք լինելու ոչ անկախության,ոչ էլ՝ ազատության ։
Հ.Գ.Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։
Գարեգին Նժդեհ»։











































