15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Պատմության մեջ եղել են առաջնորդներ, ովքեր մշտապե կրել են գլխարկներ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո, ի թիվս այլ անհասկանալի քայլերի, առանձնանում է նաև մի առանձնահատուկ վարքագծով․ նա՝ ըստ քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, անընդհատ փոխում է իր գլխարկների տեսքն ու ոճը։ Գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչների անընդհատ գլխարկ կրելն իր մեջ մի յուրահատուկ ֆոբիա է ներառում, որն իր մեջ լուրջ հոգեբանական բաղադրիչներ է պարունակում։ Ասեմ ավելին, քաղաքական հոգեբանության մեջ վաղուց արձանագրված է, որ ղեկավարը, որը շեշտը դնում է արտաքին ատրիբուտների վրա (գլխարկ, ակնոց, սաղավարտ և այլն), հաճախ փորձում է լուծել իր ներքին հոգեբանական լարվածությունները։
Գլխարկների նկատմամբ այս չափազանցված ուշադրությունը սովորաբար բնորոշ է այն ղեկավարներին, ովքեր ունեն սեփական կերպարի նկատմամբ բացահայտ անվստահություն։ Արտաքին դետալները դառնում են ինքնաարդարացման և «մաչոյի» իմիջի արհեստական ձևավորման միջոց․ նրանց միջոցով ղեկավարը փորձում է լրացնել բնական առաջնորդական որակների պակասը՝ ստեղծելով ուժի, քաջության կամ «դաշտում գտնվող» առաջնորդի կերպար։
Միևնույն ժամանակ, մշակութաբանական ու հոգեբանական բազմաթիվ մեկնաբանություններում գլխարկի հաճախակի օգտագործումը դիտարկվում է որպես պաշտպանական մեխանիզմ։ Գլուխ ծածկելը ենթագիտակցորեն ընկալվում է որպես «վահան», որի միջոցով մարդը փորձում է իրեն պաշտպանել արտաքին միջավայրից։ Սա առավելապես դրսևորվում է այն փուլերում, երբ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը, իսկ քաղաքական լեգիտիմությունը սկսում է ճաքեր տալ, և որքան խորանում է ճգնաժամը, այնքան ավելի հաճախ է առաջնորդը դիմում այս «սիմվոլիկ պաշտպանությանը»։
Հատկապես պոպուլիստ առաջնորդների մոտ գլխարկը կամ հագուկապի այլ ատրիբուտ ծառայում է՝ «ժողովրդական», «շինարար», «սովորական մարդու» իմիջ կառուցելու համար։ Սա կարող է լինել ոչ թե հիվանդագին բարդույթ, այլ գիտակցված PR, բայց կարևոր է փաստել, որ շատ հաճախ PR-ն ու ներքին անհանգստությունը զուգորդվում են։
Պատմության մեջ եղել են առաջնորդներ, ովքեր մշտապե կրել են գլխարկներ․ ամենահայտններից են՝  Ֆիդել Կաստրոն(մշտական ռազմական գլխարկ), Ուգո Չավեսը (կարմիր բերետ), Էվո Մորալեսը (անդյան ավանդական գլխարկ), Չան Կայ Շին, Մաո Ձեդունը, ինչպես նաև Մուստաֆա Քեմալը և այլք։
Ի տարբերություն Չավեսի բերետի, Կաստրոյի ու Մաոյի գլխարկների՝ Նիկոլն այս հարցում էլ է իր խառնվածքին հավատարիմ՝ գործում է իր սիրելի «աննախադեպ»-երի շարքին հավատարիմ, նա չունի կոնստանտ խորհրդանիշ, ավելին, որպես կանոն օգտագործում է ռանդոմ ատրիբուտներ, ինչը քաղաքական իմիջի տեսանկյունից հաճախ խոսում է ներքին անկայունության ու սեփական ինքնության լուրջ ճգնաժամի մասին»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ