10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական իշխանության և նրա ամբարտավան ներկայացուցիչների ինքնավստահության հիմքում իրավապահ համակարգի ներկայիս կարգավիճակն է, երբ վերջիններս պարզապես ընդդիմախոսների դեմ մահակի են վերածվել:
Իշխանությունը «քայլ առաջ» է արել` ճնշումներ և քաղաքական հետապնդումներ է սկսել ոչ միայն հաղթող համայնքապետների, այլ ընտրություններին լավ արդյունքներ ցույց տված ուժերի նկատմամբ:
Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը:
Դաշտի հնարավոր բոլոր մրցակիցները հռչակվել են թշնամիներ և նրանց նկատմամբ տարբեր բնույթի հարձակումներ են իրականացվում:
Ակնհայտ է, որ իշխանության ագրեսիվ գործողությունները ակտիվության դինամիկա ունեն և առաջիկայում առավել սուր բնույթ են կրելու:
Իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած նախաձեռնություն, ծրագիր պետք է հաշվի այս իրողությունները, հակառակ դեպքում տապալումը երաշխավորված է»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ