21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա գյուղից 3կմ դեպի հյուսիս:

Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են Փրկչի վանք:

Վանքի տարածքում պահպանվել է եկեղեցին, մոտակա բնակավայրը և հսկայական գերեզմանատունը:

Պատարայի Ամենափրկիչը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծով:

Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, ընդարձակ է և համեմատած եկեղեցու չափերի հետ` բավական մեծ:

Խորանի երկու կողմերում տեղակայված են մեկական ավանդատներ և միասին կազմում են սրահի մեծ մասը:

Եկեղեցու արևելյան պատն արժանի է առանձնահատուկ ուշադրության, քանի որ պատին կպած վեր են խոյանում երկու եռանկյունաձև խորշեր՝ լինելով եկեղեցու արտաքին հարդարանքի եզակի հորինվածքները:

Սբ. Ամենափրկիչն ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից:

Մուտքի շրջապատող հատվածներում շարվածքը կատարված է մանրակրկիտ և սրբատաշ քարերից:

Մշակված են նաև որմնասյուներն ու խոյակները:

Իսկ առհասարակ եկեղեցու մեծ և անմշակ քարերը՝ հատկապես հիմքի շերտերում վկայում են այն մասին, որ Սբ. Ամենափրկիչը կառուցվել է ավելի հին հոգևոր կենտրոնի ավերակների վրա:

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը պահպանված է մասնակի՝ վնասվել է արձանագրության սկզբի հատվածը:

Այդ պատճառով եկեղեցու կառուցման տարեթիվն անհայտ է մնում, քանի որ հիմնադրման մասին առաջին կարևոր տեղեկությունը՝ տարեթիվը, ներկայացվում էր ամենասկզբում:

Սակայն պահպանված հատվածներում առկա բառերի՝ Սմպատ իշխան. շուկա, ապարանք, շնորհիվ կարող ենք ենթադրել, որ այն եղել է հոգևոր և աշխարհիկ մեծ կենտրոն:

Ուսումնասիրողներն առաջ են քաշում վարկած, ըստ որի Հասան Ջալալ Ա-ի իշխանության թուլացումից հետո, Սբ. Ամենափրկիչ է տեղափոխվել Սմպատի իշխանական կենտրոնը:

Այս մասին է վկայում շատ մոտ տեղակայված Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Արձանագրություններում հիշատակվում է նաև Աթանաս կաթողիկոսի մասին:

Նա 1279թ. հիշատակվել է Արևելյան Հայաստանի կաթողիկոսների շարքում:

Հիշեցնենք, որ վերջինս միաժամանակ եղել է չորս երկրների կաթողիկոս:

Սկզբնաղբյուր` armgeo.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ