21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա՝ «ձեր բանակ կոչված փլատակը»:

Փլատակը ձեր ուղեղներում է։

Փլատակներ փնտրեք ձեր նախընտրական ծրագրերում, անվտանգության հայեցակարգում, փուչիկ գաղափարներում։

Փլատակները ձեր մտքերում են, ձեր գաղափարներում, ձեր սրտերում։

Փլատակը ձեր համակարգն է, ձեր ինստիտուտները, ձեր բերած բարքերն ու կանոնները։

Ի դեպ, այդպես էլ չասացիք՝ Ջերմուկի «սովածացած ադրբեջանցիներն» ի՞նչ եղան։ Վերջը կերակրեցի՞ք, դզեցի՞ք-փչեցի՞ք, կարող է՞ վաղվա զորահանդեսին էլ մասնակցեն։

Ի՞նչ իմանանք։ ՀՀ ինքնիշխան տարածքում են՝ զինված։ Ադրբեջանին արդեն ընկեր-բարեկամ եք հռչակում, անվտանգության երաշխավորի կարգավիճակ տալիս։ Ձեզանից ամեն ինչ սպասելի է՝ ամենասարսափելին։

Հ․Գ. Երևի անիմաստ է հարցնել` տեսնես ի՞նչ են մտածում «փլատակներում» ծառայած այն սպաները, հրամանատարները, ովքեր ժամանակին մարտական գերազանց ուղի են անցել, սակայն շարունակում են «պատիվ առնել» զինծառայությունը առաքելությունից շարքային աշխատատեղի վերածածներին»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ