03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Քաղաքականությունը սրբերի մրցույթ չէ. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մենք կանգնած ենք պարզ երկընտրանքի առաջ՝ կա՛մ կիրակի օրը գնում ես ընտրության, քվեարկում ներկա վարչակարգի օգտին ու շարունակում ապրել մեջքդ ծուռ, ամենօրյա վախի ու ստորացման մթնոլորտում, կա՛մ ընտրում ես քեզ համար քիչ թե շատ նախընտրելի խմբակցությանը կամ անհատներին, ովքեր ի վիճակի են պետական կործանվող կուրսը վերջապես հետ բերել բնականոն ռելսերի վրա։

Այս համատեքստում «հաստատ նիկոլ չեմ ընտրելու, բայց բա ո՞ւմ ընտրեմ» տրամաբանությունն ու հավերժական մտահոգ հարցադրումն արդեն ոչ միայն նյարդայնացնող է, այլև ձանձրալի է ու վտանգավոր: Մի խուսափեք պատասխանատվությունից: Ամենահեշտ բանը սեփական պատասխանատվությունից փախչելն ու հարևան պողոսին կամ մարտիրոսին պիտակավորելն է։

Ցանկացածին կարելի է անուն դնել, կապել այս կամ այն մարդու ու կլանի հետ` հոգու խորքում ինքդ քեզ համոզելով, թե «սաղ սուտ են», ու սպասել, որ «կաթի շիշը ձեռքին» մի անարատ, մաքրամաքուր քաղաքական գործիչ պետք է երկնքից ընկնի ու գա կառավարի ժողովրդին։ Այդպես չի լինում…

Պարզ է չէ՞, որ քաղաքականությունը սրբերի մրցույթ չէ, և այդ ձևով մենք ուղղակիորեն օգնում ենք գործող իշխանությանը։

Եվ այո՛, ընտրության չգնալով՝ դու օգնում ես նիկոլին, «բոլորը վատն են» թեզով, հուսահատություն տարածելով` դու օգնում ես նիկոլին, և այս կամ այն թեկնածուին անվանարկելով ու փնովելով` դարձյալ օգնում ես նիկոլին ու վերջնարդյունքում՝ «ընտրում» հենց նիկոլին։

Ով հրաժարվում է քաղաքական պատասխանատվությունից և թաքնվում «կատարյալ թեկնածու չունենալու» կեղծ թեզի հետևում, նա արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ ներկա վարչակարգի վերարտադրության… և ուրեմն՝ հարգելի’ սիրելիներ, գնացե’ք ընտրության, գնացե’ք, որ սրանք գնան…»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ