Սա է նիկոլիզմի համառոտ ռեզյումեն՝ պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն.
Հայաստանի պատմության մեջ միայն Նիկոլն է 4-5 մլրդ դոլարի զենք թողել Ադրբեջանին։
Միայն Նիկոլն է, իր նախորդներից ստանալով 42 հազար քառ. կմ հայրենիք, այսօր 29.8 հազարի համար երազում։
Միայն Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ ու հետո հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է։
Միայն Նիկոլի օրոք է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվի բանտերում։
Միայն Նիկոլն է հարձակվել Հայ Եկեղեցու և Վեհափառի վրա։
Միայն Նիկոլի օրոք է ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ. կմ օկուպացված Ադրբեջանի կողմից։
Միայն Նիկոլի օրոք է Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում։
Սա է նիկոլիզմի համառոտ ռեզյումեն՝ պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն»։











































