09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարո’ն Ռոբերտ Քոչարյան,

Քանի որ Դուք այդպես էլ չեք հանգստանում (Հ1-ի հարցազրույցը վկա), իմացեք, որ Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է։

Ինչու՞ (խաղարկային էմոցիայի տակ կզարմանան Ձեր աջակիցները):

Շատ պարզ:

Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը:

Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։

Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։

Ու այո’, իմ կարծիքով, մենք էլ ենք մեղավոր Ձեր սխալների մեջ:

Որ օգնել ենք Ձեզ։ Որ աջակցել ենք։ Որ սեփական շահը ստորադասել ենք։ Որ Ձեր նմանին դարձրել ենք նախագահ։

Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն Ձեզանով դնել չեք կարող։

Դուք անցյալի ուրվական եք, որ, կոմունիզմի ուրվականի նման, ապագա չունի։

Աստվա’ծ առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք, և հետո գնացեք նաև Դուք (վաղուց էր պետք)։

Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ