21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ, դու էլ որ Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը գիտես, ու՞մ է պետք։

Նիկոլն ասում է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ ընդդիմության լիդերներին առաջարկում է առանց կողմնակի օգնության ասել, թե ո՞րն է Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը։

Նիկոլ, որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ու՞մ է պետք։

Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն՝ քրիստոնյա չեն դառնում։

Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու, նախևառաջ, գործ է։

Քրիստոնեությունն ու ատելության քարոզն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաև հպարտությունն անհամատեղելի են։

Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ