Աղոթք երկուշաբթի օրվա

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր
երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:
Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ.
Ասա՛ այդ խոսքդ ինձ`
«Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում:
Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից վեր, և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ:
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս:
Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս,
և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և
հավիտյանս հավիտենից.
Ամեն: