08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

Երիտասարդի աղոթք

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Աղոթք հայոց եկեղեցու եւ հայ ազգի համար

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության […]

Աղոթք Միքայել Հրեշտակապետին

Ո՜վ երկնային Զորքերի մեծդ Իշխան, փառապանծ Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, մենք՝ քո բարեպաշտներս, քո առաջ խոնարհաբար ծունկի իջած, ողջունում ենք քեզ և սրտազեղ սիրով խնդրում ենք քո հզոր պաշտպանությունը և քո ազդու միջամտությունը Ամենասուրբ Երրորդության գահի առաջ: Փառքի այդ գահից, բարերար ցողի նման, մեր սրտերի վրա իջեցրու Աստվածային Շնորհը, որի օգնությամբ մենք կապրենք քրիստոնեավայել աստվածասեր վարքով, […]

Զորավոր աղոթք չարից պաշտպանվելու համար

Աղոթք Սուրբ Միքայել Հրեշտակապետին   Սուրբ Միքայել Հրեշտակապե՛տ,կռվի օրը պաշտպանիր մեզ, եղիր պաշտպան ընդդեմ չարի և դևերի ծուղակների: Մենք խոնարհաբար աղոթում ենք. թող Աստված սաստի նրանց, և դո՛ւ, ով իշխան երկնային զորաց, սատանային և մնացած բոլոր չար ոգիներին, որ այս աշխարհ են սողոսկում հոգիներ կործանելու համար, Աստծո զորությամբ դժո՛խք նետիր: Ամեն:

Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության. Մեծ Պահք

ՄԵԾ ՊԱՀՔ ` Արտաքսումի հուշ եւ Վերադարձի կանչ.. «Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս Նրա միջոցով, Ով սիրեց մեզ» (Հռոմ.8:37) Աստվածսիրությունն անհնար է առանց եղբայրասիրության… «Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ՝ ասաց. -Գնա՛նք մեր […]

Վաղ առավոտյան աղոթք

Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը: Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր, որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից […]

Մեծ պահքին հեռու մնանք անեծքներից, բամբասանքներից, սուտ վկայություններից

Մեծ պահքի  օրերին մանավանդ, հեռումնանք անեծքներից, բամբասանքներից , սուտ վկայություններից, ստախոսությունից, սուտ երդումից, մի խոսքով` մեր լեզուն մաքուր պահենք: Օրհնենք և օրհնության արժանանանք: ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Հակոբոս Առաքյալը իր Ընդհանրական Թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է […]

Գիշերային աղոթք

Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր  երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ. Ամեն:

Մեծ պահք, օր հինգերորդ: Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև

Մեծ պահք, օր հինգերորդ Տեր Աստված ասում է. -Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ: -Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ և հոգուդ մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված