22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղոթք հինգշաբթի օրվա

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ,

որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ,

և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց:

Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր,

մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները,

այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ:

Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից:

Մի՛ բարկանար ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար,

մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար,

այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս,

մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր,

կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին,

որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից.

Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ