10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Տեղի ունեցած ողբերգությունը մի ամբողջ քաղաքական իրականության մասին է. Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցնցված եմ, ցնցված են բոլորը։ Տեղի ունեցած ողբերգությունը մի ամբողջ քաղաքական իրականության մասին է, որտեղ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է մարդու կյանք արժենալ։

Արսեն Գևորգյանին ձերբակալեցին հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Կալանավորեցին երկու ամսով։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, նա մահացել է կալանավայրում։

Հիմա մեզ փորձելու են համոզել, որ սա ընդամենը հերթական քրեական գործ է, հերթական պատահականություն, հերթական ցավալի դեպք։ Բայց հասարակությունն իրավունք ունի շատ ավելի լուրջ հարցեր տալու։

Ո՞վ է պատասխան տալու կալանավայրում մարդու մահվան համար։ Արդյո՞ք ամեն ինչ արվել է նրա առողջական վիճակը վերահսկելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Կլինի՞ արդյոք անկախ, անաչառ և ամբողջական քննություն, թե՞ այս դեպքն էլ կփորձեն փակել օրվա հերթապահների ավտոլայվերով կամ շաբլոն հայտարարություններով։

Այս իշխանության օրոք քաղաքական մրցակցությունը գրեթե միշտ վերածվում է վարչական ու իրավական ճնշումների և հետևանքների, որոնց մենք շատ ենք ականատես եղել։ Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուին կալանավորելը, նրա թիմակիցների ձերբակալությունները, քարոզարշավի փաստացի խաթարումը, իսկ հիմա՝ նրա մահը կալանավայրում, առանձին-առանձին դիտարկելու շքեղությունը հասարակությունն այլևս չունի։

Ո՛չ, սա սովորական քաղաքական վեճ չէ։ Եվ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ուսերը թոթվել ու ասել՝ քննությունը կպարզի։

Մարդ է մահացել։ Մարդ, որին ընդամենը քսան օր առաջ ազատությունից զրկեցին իր քաղաքան ճանապարհը անցնելու հանար։ Նրա ընտանիքն այսօր սուգ է ապրում, իսկ հասարակությունն իրավունք ունի և պարտավոր է պահանջելու պատասխաններ։

Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Ուղղակի հարցը մեկն է՝ մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ է մեր երկրում քաղաքական պայքարը մարդկանց համար վերածվելու վախի, հետապնդումների ու անպատասխան մնացող ողբերգությունների։

Այս հարցի պատասխանը/լուծումը միասնականության մեջ է»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ