09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կչիպավորեն մինչև 20 հազար մարդու /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկի Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը նպատակ ունի իր չիպերը տեղադրել տարեկան մինչև 20 հազար մարդու օրգանիզմում:

Տեղադրված չիպերի արդյունքում Մասկը նախատեսում է մինչև 2031 թվականը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար եկամուտ ապահովել:

Naked Science-ի փոխանցմամբ՝ ընկերությունը մտադիր է վեց տարվա ընթացքում բացել հինգ խոշոր կլինիկա և գլխուղեղի իր իմպլանտի երեք տարբերակ առաջարկել,

դրանց թվում՝ Telepathy՝ համակարգիչը մտքի ուժով կառավարելու համար, Blindsight՝ տեսողությունը վերականգնելու համար և Deep՝ դողի և Պարկինսոնի հիվանդության բուժման համար:

Ընկերությունն ակնկալում է իր Telepathy սարքի համար կարգավորող մարմինների հաստատումը ստանալ մինչև 2029 թվականը և նախատեսում է տարեկան կատարել մինչև 2000 վիրահատություն՝ ապահովելով 100 միլիոն դոլարի եկամուտ:

Մինչև 2030 թվականը Neuralink-ը նախատեսում է Blindsight գործարկել՝ վիրահատությունների թիվը տարեկան հասցնելով մինչև 10 հազարի և հասնելով ավելի քան 500 միլիոն դոլարի եկամտի։

Այսօրվա դրությամբ հայտնի է 10 բուժառու, որոնց օրգանզիմում Neuralink չիպեր են տեղադրվել։ Դրանք բոլորը դեռևս կլինիկական փորձարկումների փուլում են։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ