07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ամենահարուստ գործարարի և ամենահզոր նախագահի միջև հակամարտությունը ավելի է թեժանում /Տեսանյութ/

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հակամարտությունն ավելի է թեժանում:

Կողմերը արդեն մի քանի անգամ միմյանց վիրավորող և լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։

Նա այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու Մասկի հայտարարությունները, ով քննադատել է հարկերի կրճատումը երկարաձգելու հանրապետական ​​օրինագիծն ու բյուջեն։

Բայց ես շատ հիասթափված եմ Իլոնից: Ես նրան շատ եմ օգնել», – ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփի գրառումներին ի պատասխան՝ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ:

«Միացյալ Նահանգների նախագահը ներգրավված է Էպշտեյնի գործերի մեջ. դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել», – գրել է նա:

Միաժամանակ նա հայտարարել է, որ առանց իրեն Թրամփը չէր կարող հաղթել նախագահական ընտրություններում. «Ինչպիսի՜ երախտամոռություն»,-գրել է Մասկը:

Հիշեցնենք, որ Էպշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թթ. կեսերին:

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։

Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում։

2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված տեսություն կա, որ նա քաղաքական գործիչներին, գործարարներին, արվեստագետներին աղջիկներ է մատակարարել, այդ թվում՝ անչափահասների։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ